


ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմավորումն անմիջապես հաջորդել է 1991 թ. ֆակուլտետի հիմնադրմանը: Ֆակուլտետային ՈՒԳԸ կողմից կազմակերպված առաջին գիտական սեմինարներն ու գիտաճաչողական միջոցառումները տեղի են ունեցել ընդամենը մի քանի ամիս անց` 1992 թ. սկսած:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես աչքի է ընկնում ակտիվությամբ և հաճախ կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ՝ ուսանողական գիտաժողովներ, մասնագիտական սեմինարների շարքեր, էսսեների մրցույթներ, մասնագիտական դասընթացներ և այլն: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է նաև ԵՊՀ այլ ֆակուլտետների հետ՝ մասնակցելով համատեղ կազմակերպված մի շարք ծրագրերի:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հաճախ տպագրում են նաև իրենց գիտական ու գիտահանրամատչելի հոդվածները՝ հանդես բերելով մասնագիտական բարձր որակներ: Ֆակուլտետի ՈՒԳԸ-ում կարևորվում է մասնագիտական հմտություններն ի նպաստ բոլորի գործի դնելու գաղափարը, ինչի մասին են վկայում մի շարք համագործակցային ծրագրերն այլ կազմակերպությունների հետ:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1997թ․ սեպտեմբերի 26-ին Տավուշի մարզի Արճիս գյուղում։
2004-2015թթ․ սովորել է Արճիսի միջնակարգ դպրոցում:
2015թ․ ընդունվել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժինը։
2016թ․ հունիսին ընտրվել է ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար։
2017թ․ նոյեմբերից հանդիսանում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։
Մասնակցել է 1 գիտաժողովի։
Վերջին թարմացումը՝ 20.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |