Կառուցվածք
Ռուս բանասիրության ֆակուլտետ

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմավորվել է ֆակուլտետի ստեղծմանն համընթաց: Ֆակուլտետում ուսանողական կյանքը մշտապես աչքի է ընկել գիտական ուղղվածություն ունեցող բազմազան միջոցառումների կազմակերպմամբ` գիտաժողովներ, թեմատիկ սեմինար-քննարկումներ, ֆիլմի դիտումներ բաց դասախոսություններ, հիշարժան իրադարձություններին ու գործիչներին նվիրված ցերեկույթներ:

Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ԵՊՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող «Ռուսական կենտրոն»-ի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի հետ: Համատեղ ջանքերով ներկայումս կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, կինոդիտումներ, մասնագիտական դասախոսություններ, օլիմպիադաներ, գիտաժողովներ և այլն: 


Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը. 

  • Կարպիս Անումյան ակուլտետի ՈՒԳԸ նախագահ, 4-րդ կուրս)

Ծնվել է 1994 թ. հունվարի 28-ին ք. Երևանում։ 2000-2010 թթ. հաճախել է Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 միջնակարգ դպրոցը։

2010 թ. ընդունվել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի Ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 2012-2014 թթ. զորակոչվել և ծառայել է Հայոց բանակում՝ որպես կրտսեր հրամանատար:

2015 թ.-ից եղել է ֆակուլտետի ՈւԳԸ, ինչպես նաև ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի անդամ: Իսկ 2016 թ. ընտրվել է ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ։

Մասնակցել է 2 գիտաժողովի, ունի տպագրված 1 գիտական հոդված։

  • Սերինե Մկրտչյան (Մագ. 1-ին, քարտուղար)
  • Ասյա Առուստամյան (Մագ.1-ին)
  • Նուշիկ Սարգսյան (Մագ.1-ին)
  • Ալիսա Ավետիսյան (4-րդ)

Վերջին թարմացումը՝  27.11.2017 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին