Կառուցվածք
Սոցիոլոգիայի ֆակուլտետ

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն ունի հստակ ձևավորված ավանդույթներ՝ շնորհիվ երկար տարիների կայուն և բեղումնավոր գիտական աշխատանքի: Այդ ընթացքում կառույցը հասցրել է ձեռք բերել վստահություն ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից՝ դառնալով ֆակուլտետի` գիտությամբ հետաքրքրվող ուսանողներին համախմբող հարթակ:

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի գործունեության շրջանակը լայն է. կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ, մասնագիտական ֆիլմերի դիտում-քննարկումներ, կլոր սեղան-քննարկումներ, օլիմպիադաներ: Հատկապես կարելի է շեշտել յուրաքանչյուր տարի նոյեմբերին կազմակերպվող գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման հերթական տարեդարձին: Գեղեցիկ ու միավորող ավանդույթ դարձած գիտաժողովը համախմբում է ֆակուլտետի ուսանողներին՝ հնարավորություն տալով վերջիններիս ներկայացնելու սեփական հետազոտական վերջին ձեռքբերումները:

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն քաջալերում է ապագա սոցիոլոգ ուսանողների մասնակցությունն ՈՒԳԸ աշխատանքներին. դեռ առաջին կուրսից կարելի է ֆակուլտետային ՈՒԳԸ-ին անդամակցել որպես կամավոր, իսկ հետագա արդյունավետ աշխատանքի դեպքում՝ արդեն որպես ՈՒԳԸ լիիրավ անդամ: Անկախ ամեն ինչից, գործունեության ընթացքում չի դրվում հստակ տարանջատում ՈՒԳԸ անդամի և կամավորի միջև՝ կարևորություն տալով ցանկացած նոր գաղափարի և իրականանալի առաջարկի:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ունի բլոգ-տիրույթ՝ ՍոցիոԲլոգիա:

   


Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  •  Շուշանիկ Հարությունյան  (ՈՒԳԸ նախագահ, 3-րդ)
  • Մանյա Կիրակոսյան (ՈՒԳԸ քարտուղար, 4-րդ)
  • Իրինա Եսայան (4-րդ)
  • Տիգրան Ջզմաչյան (4-րդ)
  • Գենյա Սարիբեկյան (3-րդ)
  • Տաթևիկ Կարապետյան (ասպ. 2-րդ)
  • Էմմա Հակոբյան (մագ 1-ին)

Վերջին թարմացումը՝  27.03.2018 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին