Մեր մասին
Նախագահի խոսք

Նախագահ
Արմեն Ռուդոլֆի Ավետիսյան

Անձնական տվյալներ

Ծննդյան վայրը, Ջավախք, ք. Ախալքալաք

Ծննդյան թիվը,  հունիսի 12, 1981թ.

Կրթություն

1987-1998թթ.-Ախալքալաքի թիվ 5 միջնակարգ դպրոց

1998-1999թթ.-ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող

1999-2003թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

2003-2005թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս

Աշխատանքային փորձը

2003-2005թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի հեռուստալաբարատորիայի աշխատակից           

2004-2006թթ.-ԵՊՀ արհեստակցական կազմակերպության փոխնախագահ

2006թ-ից        ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ

Հասարակական գործունեություն                        

1998թ-ից       «Ջավախք» երիտասարդական միության հիմնադիր, փոխնախագահ

1999թ-ից       «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության անդամ, նախագահության անդամ

2001-2003թթ.-«ՎԵԳԱ» երիտասարդական մարզամշակույթային միության նախագահ

2004-2005թթ.-ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ուսանողական միության նախագահ

2006թ-ից        ԵՊՀ գիտական խորհրդի անդամ

2007թ-ից        Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակրպությունների ճուղային հանրապետական միության խորհրդի անդամ, նախագահության անդամ

2007թ-ից        Հայաստանի արհմիությունների հանրապետական կոնֆեդերացիայի խորհրդի անդամ

2007թ-ից        Եվրասիական համալսարանների արհմիութենական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահության անդամ

2015թ-ից       «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն

Պարգևներ

2004թ.-ԵՊՀ  «Լավագույն ուսանող»

2004թ.-ԵՊՀ  «Արծաթե մեդալ»

2009թ.-ԵՊՀ  «Ոսկե մեդալ»

2014թ.-ԵՊՀ  «Ոսկե հուշամեդալ»

2016թ.-ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կուսակցական պատկանելիություն  

Անկուսակցական

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), վրացերեն (տարրական)

Ընտանեկան դրություն

Ամուսնացած, ունի երկու դուստր 

 

Անկախ քաղաքական համակարգից և տնտեսաձևից` երկրագնդի աշխատավոր բնակչության գերակշիռ մասը տարբեր ժամանակներում իր սոցիալական պաշտպանության խնդիրները կազմակերպել է պայքարի զանազան ձևերով և մեթոդներով` տարաբնույթ հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով: Սակայն առավել համախմբված և հավասարակշռված գործունեությունն այս ուղղությամբ կարող են ծավալել միայն Արհեստակցական կազմակերպությունները:  

Երևանի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, իր գոյության տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է Համալսարանի աշխատողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողքին և մշտապես զբաղվել է նրանց աշխատանքային, իրավական և սոցիալական պաշտպանության խնդիրներով: Այդ մասին է վկայում ԵՊՀ Արհկոմիտեի կոլեկտիվի միասնական, անխափան, անդուլ, գործունեությունն ու բնականոն սերնդափոխությունը:

Այսօր քան երբևէ, ԵՊՀ Արհկոմիտեն պատրաստ է կանգնելու յուրաքանչյուր համալսարանականի կողքին և պաշտպանելու նրա շահերը:

Հույսով, սիրով, հավատով ու ՄԱՅՐ ԲՈՒՀԻ զավակը լինելու բարձր կոչման գիտակցմամբ` մենք բոլորս միասին կարող ենք լուծել մեր` համալսարանականներիս առջև ծառացած թե սոցիալական, թե աշխատանքային և թե իրավական բոլոր խնդիրները: 

Սիրելի համալսարանականներ, 

Ես ողջունում եմ Ձեզ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության ինտերնետային կայքի էջում: Հուսով եմ, որ ԵՊՀ Արհկոմիտեի պաշտոնական կայքում դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մեծ սիրով սպասում եմ Ձեր առաջարկություններին և հարցերին:

 

Հարգանքներով՝ Ա. Ավետիսյան

 

 
Արհկոմիտեի աշխատակազմ

Նախագահի օգնական

Էդկար Վաչագանի Չախոյան 

Ծննդյան թիվ

07.06.1990թ.

Կրթություն

2008-2012թթ.-ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժին (բակալավր)

2012-2014թթ.-ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժին (մագիստրատուրա)

 

Իրավախորհրդատու

Արմինե Նորայրի Շումովիչ

Ծննդյան թիվ

21.09.1987թ.

Կրթություն

2004-2008թթ.-Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ (բակալավր)

 

Գլխավոր հաշվապահ

Կարինե Համոյի Գասպարյան 

Ծննդյան թիվ

19.10.1946թ.

Կրթություն

1970-1975թթ.-ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և վիճակագրության բաժին

 

Գործավար 

Ոսկեհատ Ավոյի Զաքարյան 

Ծննդյան թիվ

18.11.1985թ.

Կրթություն

2002-2006թթ.-ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժին (բակալավր)

2006-2008թթ.-ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժին (մագիստրատուրա)

Պատմական համառոտ ակնարկ

Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, ձևավորվել է 1946 թվականին: Գործունեության առաջին տարիներին կազմակերպությունը զբաղվել է հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած համալսարանականների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով: 

Այնուհետև, կազմակերպության գործունեությունը միտված է եղել ԵՊՀ աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ինչը և իրականացվում է առ այսօր: 

Սկսած 1955 թվականից մինչ օրս համալսարանի արհմիությունը իրականացրել է հաշվապահական գործունեություն, ունեցել է բանկային հաշվի համար և կնիք: Տարբեր ժամանակներում արհկոմիտեի նախագահ են աշխատել համալսարանականներ Արշակ Վարդապետյանը (1955-1958 թթ.), Մարտին Ֆահրադյանը (1958-1959 թթ.), Մկրտիչ Նալբանդյանը (1959-1963 թթ.), Միքայել Ամիրխանյանը (1963-1971 թթ.), Կառլեն Աբգարյանը (1971-1975 թթ.), Ռոբերտ Դավթյանը (1975-1976 թթ.), Հովհաննես Մկրտչյանը (1976-1992 թթ.), Վաչագան Գալստյանը (1992-2006 թթ.), Արմեն Ավետիսյանը (2006 թ.-ից մինչ այժմ): 
Կազմակերպության գործունեության օրենսդրական դաշտը առավել հստակեցվեց 2000 թվականին` Ազգային Ժողովում "Արհեստակցական կազմակերպությունների մասին" օրենքի ընդունումից հետո: 

Ելնելով  օրենքի պահանջներից` ԵՊՀ Արհկոմիտեի 2002 թվականի փետրվարի 12-ին կայացած ընդլայնված նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն մինչ այդ գործող "ԵՊՀ միացյալ արհմիութենական կազմակերպությունը", որին անդամակցում էին նաև ուսանողները, վերակազմավորվեց "ԵՊՀ արհեստակցական կազմակերպության": Նիստում քննարկվեց և հաստատվեց կազմակերպության նոր կանոնադրությունը: Նույն թվականի մարտի 5-ին "ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը" գրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ:

Կազմակերպության կառուցվածքը




 
ԵՊՀ Արհկոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթները

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

  • Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
  • Համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
  • Համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
  • Համագործակցել հանրապետության և օտարերկրյա արհեստակցական կազմակերպությունների աշխատանքային փորձը, կազմակերպել արհմիութենական ակտիվի ուսուցում,
  • Ստանալ և տարածել տեղեկատվություն կապված Արհկոմիտեի անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,
  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
  • Մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջիկության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության համագործակցության մասին տեղեկություն

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես ՀՀ պետական բուհերի, այնպես էլ ԱՊՀ երկրների դասական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների հետ:

1996 թվականին ԵՊՀ արհկոմիտեն  եղել է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հիմնադիր և նրա միջոցով ընդգրկվել է Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների կոնֆեդերացիայի մեջ, որպես լիիրավ անդամ: ԵՊՀ արհկոմիտեի նախագահը հանդիսանում է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության խորհրդի և նախագահության անդամ:

1997 թվականից կազմակերպությունը հանդիսանում է ԵՎրասիական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների ասոցացիայի լիիրավ անդամ, 2007 թվականից նախագահության անդամ:

2007 թվականից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է նաև ‹‹Արհկոմիտեների համընդհանուր կոնֆեդերացիա›› միջազգային միավորման իսկական անդամ: