2019-05-10 17:22:14

ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ-ն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ մայիսի 10-ից կնքել է առողջության ապահովագրության պայմանագիր:

2019 թ. ապրիլին բժշկական ապահովագրությունը շարունակելու նպատակով ԵՊՀ-ն հայտարարել էր մրցույթ, որի արդյունքում դիմել էին հինգ ապահովագրական կազմակերպություններ, որոնցից հաղթող է ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն մայիսի 10-ից կնքել է պայմանագիր:
 
Առողջության ապահովագրությունը գործելու է սույն թվականի մայիսի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը համալսարանի հիմնական աշխատողների և գիտական (գիտատեխնիկական) աշխատանքներում (ծրագրերում) ներգրավված աշխատողների համար:

ԵՊՀ աշխատողները կարող են  մինչև հունիսի 10-ը համապատասխան վճարում կատարելուց հետո ապահովագրել նաև իրենց ընտանիքի անմիջական անդամներին` մինչև 65 տարեկան ամուսին կամ կին և մինչև 18 տարեկան զավակ:

Հարկ է նշել, որ մինչև ապահովագրական քարտերի պատրաստ լինելն աշխատողները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից իրենց անձնագրերով: Ապահովագրական քարտերը պատրաստ կլինեն մինչև մայիսի 20-ը:

Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության և ԵՊՀ-ի կայքերում ներկայացված են նաև աշխատողների

բժշկական ապահովագրության պայմանների մանրամասները 

 http://documentation.ysu.am/wp-content/uploads/2019/05/Medical-Insurance-for-YSU-Staff.pdf :

Առավել մանրամասն տեղեկությունների և հարցերի համար կարող եք
դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն (Կենտրոնական
մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ.՝ 010-55-46-12, 060-710-176, ներքին՝ 11-76 կամ 11-72):