ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Գեղամ Գևորգյան









Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Կրթություն
1975 - 1980 թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան

Գիտական աստիճան
Ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ` «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը», ՀԽՍՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, 1982թ.
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Դոկտորական թեզ` «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ», Ստեկլովի ինստիտուտ, Մոսկվա, 1992թ.
2010 թ-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աշխատանքային փորձ
2019 թ. մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2008 - 2019 թթ. ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր
2004 - 2008 թթ. ԵՊՀ Մաթեմատիկակայի ֆակուլտետի դեկան
1997 - 2004 թթ. ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ
1992 - 1997 թթ. ԵՊՀ պրոֆեսոր
1984 - 1992 թթ. ԵՊՀ դոցենտ
1980 - 1984 թթ. ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ
Էտվոշի համալսարան, Հունգարիա, 1987 նոյեմբեր - 1988 հուլիս
Ստեկլովի ինստիտուտ, Մոսկվա 1988 սեպտեմբեր - հոկտեմբեր
Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ 1997 ապրիլ - մայիս
Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ 2002 թ. հունվար
Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ 2005 թ. ապրիլ
Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ 2006 թ. փետրվար

Կարդացվող դասընթացներ
Մոտավոր հաշվման մեթոդներ
Մաթեմատիկական անալիզ
Օպտիմալ կառավարման տեսություն
Իրական անալիզ
Մոմենտների պրոբլեմ
Օրթոգոնալ շարքեր
Եռանկյունաչափական շարքեր

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Իրական անալիզ
Հարմոնիկ անալիզ
Օրթոգոնալ շարքեր

Մասնակցությունը դրամաշնորհների
Միջազգային գիտական հիմնադրամ, 1993 թ.
ANSEF, 2002 թ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ
«ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ
«Proceedings of YSU» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ
«Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ

Պարգևներ
ՀՀ նախագահի մրցանակ - 2018
«Անանիա Շիրակացի» մեդալ - 2009
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ - 1994