ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը հայտարարում է ընդունելություն «Տեղեկատվական համակարգերի մշակում» և «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական

ծրագրերի շրջանակներում։
Մայիսի 31-ին ժամը 11:00-ին ՏՏԿՀ կենտրոնի 506 լսարանում տեղի կունենա հանդիպում կենտրոնի գիտական ղեկավար՝ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի և Տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոսների հետ, որի ընթացքում հարց-պատասխան ձևաչափով քննարկվելու են.
- ՏՏ կենտրոնում գործող մագիստրոսական ծրագրերը և դրանց շրջանակում արտասահմանյան համալսարաններ գործուղվելու հնարավորությունները,
- ուսանողների մասնակցությունը կենտրոնում կատարվող հետազոտական աշխատանքներին, ինչը հնարավորություն կընձեռի տպագրել հոդվածներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, ինչպես նաև ուսումը շարունակելու ՏՏ կենտրոնի ասպիրանտուրայում,
- առաջատար միջազգային ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները:

Ընդունելության հետ կապված մանրամասները կարող եք կարդալ այստեղ.
Ավելի մանրամասն տեղեկությունների համար (քննության հարցաշար, կրթ. ծրագրերի ուս. պլաններ, առարկաների նկարագրիչներ և այլն) կարող եք գրել elena@ysu.am էլ. հասցեին կամ զանգահարել 060-710044, 091-782396: