կամ
«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակներ

  • Զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները
  • Ուսանողներին հնարավորություն ընձեռել ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու անհրաժեշտ հմտություններ
  • Ուսանողներին հնարավորություն ընձեռել կիրառել գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայում սովորող ուսանողները)
  • Բարձր առաջադիմություն
  • Օտար լեզուների իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Դրական մոտեցում/էնտուզիազմ
  • Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն
  • Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի տիրապետում:

Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. մարտի 17-ին: Այն ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. հունիսի 17-ը:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

 

Ցանկացողները կարող են ռեզյումեն և մոտիվացիոն նամակը (պետք է նշված լինեն տվյալ ծրագրին մասնակցելու մոտիվացիան և սպասելիքները) ուղարկել acc@ysu.am  և VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեներին: Պարտադիր է նշել նաև բնակության վայրը և ծրագրի մասնակցության համար նախընտելի մարզի 2-3 համայնք:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 06.03.2020թ.:

«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: