կամ
Նախագծերի ավագ ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Գինոսի Ըփարթելս Ընդ Հոթելս» ընկերությանն անհրաժեշտ է նախագծերի ավագ ղեկավար:

Հիմնական պարտականություններ

  • Ղեկավարել և վերահսկել հյուրանոցի զարգացման ծրագրի ղեկավարների, կորպորատիվ ճարտարապետների և ինտերիերի դիզայներների ամենօրյա գործունեությունը
  • Ստուգել բոլոր նախագծերը՝ օգտվելով ընկերությունում կիրառվող նախագծերի ղեկավարման ծրագրից
  • Հայաստանում և արտասահմանում ներկայանալ որպես հյուրանոցների/հյուրատների զարգացման ծրագրերի պատասխանատու
  • Համաձայնեցնել գոտիավորման հարցերը համապատասխան մասնագետների, իրավաբանական ընկերությունների և պետական մարմինների հետ
  • Արդյունավետորեն ներկայացնել ծրագրերը և նախագծերը բոլոր ներքին եւ արտաքին շահառուներին
  • Հետևել նախագծերի իրականացման որակին՝ համապատասխանեցնելով դրված ժամանակային և բյուջետային ստանդարտներին
  • Պատրաստել զեկույցներ նախագծերի կարգավիճակի վերաբերյալ
  • Իրականացնել բիզնեսի փակման գործընթացի մշտադիտարկում, այդ թվում՝ պայմանագրերի լուծում և վերջնական հաշվետվություններ
  • Մշտադիտարկել շինարարական աշխատանքների առաջընթացը
  • Անմիջական ղեկավարի կողմից նախատեսված այլ պարտականություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Առնվազն 10 տարվա նախագծերի կառավարման աշխատանքային փորձ տեխնոլոգիաների խթանման ոլորտում
  • Առնվազն 5 տարվա ծրագրերի կառավարման աշխատանքային փորձ տեխնոլոգիաների խթանման ոլորտում
  • Նախագծերի կառավարման մասնագիտական որակավորման (APM կամ SCRUM) առկայություն
  • Բյուջեի կառավարման փորձ
  • Աշխարհագրորեն ցրված վիրտուալ թիմերը կառավարելու ունակություն
  • Նախագծի իրականացմանը ներգրավված այլ կողմերի կառավարման ունակություն
  • Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Անգլերենի գերազանց իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.12.2018թ.:

«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: