կամ
Ինթերն
ՊՐԱԿՏԻԿԱ
Ինթերնշիփի հնարավորություն ԱէրոԴինամիքս ՓԲԸ-ում։

Հիմնական պարտականություններ

Մասնակցություն նախագծերին, որոնք հիմք կհանդիսանան հետագա մեծածավալ արտադրության համար հետևյալ ոլորտներում.

  1. ֆիզիկայի բնագավառում - օպտիկայի, էլեկտրոօպտիկայի, լազերների (մանրաթելային և / կամ բյուրեղային), էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների և փոխազդեցությունների կիրառում` նախագծման և թվային սիմուլյացիայի հնարավորություններով;
  2. էլեկտրատեխնիկայի ոլորտում - էլեկտրոնիկայի, էլեկտրական էներգիայի և միկրոալիքային/RF էներգիայի համակարգերի, ալեհավաքի ձևավորման և սիմուլյացիայի, մարտկոցների, մանրաթելային և/կամ բյուրեղային լազերների կիրառում` նախագծման և թվային սիմուլյացիայի հնարավորություններով;
  3. Կիրառական մաթեմատիկա - ավտոմատացված համակարգերի կառավարում, ռոբոտաշինություն, արհեստական ինտելեկտ, կիբեր-կոդավորում, թվային մոդելավորում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Կրթություն հետևյալ ոլորտներում`

  • ֆիզիկա
  • էլեկտրատեխնիկա
  • Կիրառական մաթեմատիկա
  • Ծրագրավորման լեզվի (C ++, Fortran, Python) և մաթեմատիկական մոդելավորման ծրագրերի (MATLAB, COMSOL, CAD, CAE շարքում) տիրապետությունը կդիտվի առավելություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.05.2021թ.:

Ֆակուլտետ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի արդյունավետության մասին պատմում են մասնակիցները՝ Անի Հակոբյանը և Արման Մարգարյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։