կամ
Բնապահպանական և սոցիալական ռիսկերի գծով առաջատար մասնագետ, (Ռիսկերի կառավարման վարչություն ,Վարկերի մոնիտորինգի բաժին)
ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին անհրաժեշտ է բնապահպանական և սոցիալական ռիսկերի գծով առաջատար մասնագետ, (Ռիսկերի կառավարման վարչություն ,Վարկերի մոնիտորինգի բաժին)։

Հիմնական պարտականություններ

  • Վարկառուների գործունեության սոցիալական և բնապահպանական ռիսկերի վերլուծություն և գնահատում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացմանն ու սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների պլանի կազմում (սոցիալական և բնապահպանական գործողությունների պլան),
  • Մոնիտորինգի իրականացում Վարկառուների կողմից գործողությունների պլանում առկա մեղմացմանն ուղղված պահանջների իրականացման նկատմամբ, ինչպես նաև նոր սոցիալ-բնապահպանական ռիսկերի բացահայտման նպատակով: Հաշվետվությունների կազմում և ներկայացում իրականացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ,
  • Պորտֆելում սոցիալական և բնապահպանական ռիսկերի վերլուծությունների իրականացում,
  • Բանկի գործընկերներին ներկայացվող սոցիալական և բնապահպանական ռիսկերին վերաբերող տարեկան հաշվետվությունների կազմում,
  • Անհրաժեշտության դեպքում Բանկի գործընկերների պահանջով առանձին սոցիալական և բնապահպանական ռիսկերին վերաբերող եզրակացությունների և հաշվետվությունների կազմում
  • Սոցիալական և բնապահպանական բողոք-առաջարկությունների հավաքագրում, մանրամասն վերլուծության իրականացում,
  • Բանկի գործունեության ընթացքում առաջացող սոցիալական և բնապահպանական ռիսկերի զսպմանը միտված միջոցառումների կազմակերպում,
  • Բնապահպանական և սոցիալական ռիսկերին վերաբերող ներքին իրավական ակտերի կազմմանը մասնակցություն,

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (էկոլոգիա,բնագիտություն,աշխարհագրություն,կենսաբանություն,բուսաբանություն)
  • Սոցիալական և Բնապահպանական ռիսկերի կառավարման հետ առնչվող օրենսդրական դաշտի իմացություն,
  • Բնապահպանական փորձաքննություն, գնահատում,
  • Բնապահպանական և սոցիալական հարցերին առնչվող միջազգային նորմերի իմացություն,
  • Միջազգային հաստատությունների բնապահպանական և սոցիալական քաղաքականությունների և ընթացակարգերի իմացություն,
  • Բանակցելու և առողջ դատելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Մտքերը հստակ շարադրելու հմտություններ,
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Հայերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) և ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office,
  • ՀԾ-Բանկ. ծրագրի իմացությունը ցանկալի է։

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.06.2021թ.:

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: