կամ
Հիմնական աջակցման գծով գործակալ (հերթափոխային)
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հիմնական աջակցման գծով գործակալ (հերթափոխային):

Հիմնական պարտականություններ

Հիմնական աջակցման գծով գործակալը պատասխանատու է զանգերին պատասխանելու միջոցով բաժանորդներին բարձրակարգ սպասարկում մատուցելու համար՝ բաժանորդների զանգերին տալով հակիրճ և ճշգրիտ  պատասխաններ և կիրառելով խնդիրների լուծման հմտություններ ՝ ընկերության ներքին ընթակարգերին և կանոնակարգերին համապատասխան:

  • Բաժանորդներին տրամադրել արդյունավետ և բարձրակարգ հեռախոսային ծառայություններ,
  • Տրամադրել հստակ/ճշգրիտ տեղեկատվություն,
  • Բաժանորդի մոտ առաջացնել հետաքրքրություն ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների ու ապրանքատեսակների նկատմամբ,
  • Գրանցել խնդիրը և հետևել դրա լուծման ընթացքին և հետադարձ զանգով տեղեկացնել բաժանորդին դրանց լուծման դեպքում,
  • Հնարավորինս տրամադրել տեխնիկական բնույթի հարցերի պատասխաններ և անհրաժեշտության դեպքում փոխանցել խնդիրը  տեխնիկական ստորաբաժանում,
  • Կատարել ծրագրային գրանցումներ բաժանորդների բոլոր զանգերի վերաբերյալ
  • Գրանցել  բաժանորդների դժգոհությունները կամ առաջարկները համապատասխան համակարգում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Միջին/բարձրագույն  մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Խնդիրների լուծման և բողոքների կառավարման հմտություններ,
  • Գերազանց կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել  jobs@mts.am և acc@ysu.am էլ․ հասցեներին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24.05.2021թ.

ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: