կամ
Կազմակերպություններ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է: Այն միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները:

Կենտրոնական բանկի խնդիրներն են` ՀՀ ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` ՀՀ բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը, ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը, կարգավորումը և այլն:

Բանկը հանդիսանում է ՀՀ կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն, լիցենզավորում է բանկերը, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը, որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին, կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ-ի միջազգային պահուստները։ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում:

ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության և Տնտեսագիտության և կառավարման և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Նախագահ՝ Արթուր Ջավադյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ.՝ (+374 10) 56-37-61
Ֆաքս` (+374 10) 52-38-52
Կայք՝ www.cba.am
Հայտարարություններ
Մեթոդաբան-իրավախորհրդատու
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկին անհրաժեշտ է մեթոդաբան-իրավախորհրդատու։
Մեթոդաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկին անհրաժեշտ է մեթոդաբան։
Իրավաբան/միջազգային կապերի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկին անհրաժեշտ է իրավաբան/միջազգային կապերի մասնագետ։
Համակարգերի ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ կենտրոնական բանկը փնտրում է փորձառու համակարգերի ադմինիստրատոր Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության թիմին միանալու համար:
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: