կամ
Կազմակերպություններ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է բազմաբնույթ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում և այլն:

Բրիտանական "Financial Times" հեղինակավոր կազմակերպության "The Banker" ամսագրի կողմից բանկը հինգ տարի ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ կարծիքով չորս տարի շարունակ ճանաչվել է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար գերմանական "Commerzbank AG" բանկն «Ակբա բանկին» ԲԲԸ շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ:

Բանկն ունի 13 մասնաճյուղ Երևանում և 39 մասնաճյուղ Հայաստանի մարզերում:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84
Հեռ.՝ (+374 10) 31 88 88
Ֆաքս՝ (+374 10) 54 34 85
Էլ. հասցե՝ acba@acba.am
Կայք՝ www.acba.am
Հայտարարություններ
Տվյալների բազայի ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տվյալների բազայի ադմինիստրատոր:
Ներքին աուդիտի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ներքին աուդիտի մասնագետ:
Տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչությունում անհրաժեշտ է տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ:
Մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ:
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: