կամ
Կազմակերպություններ
Եվրոպական ինտեգրացիա
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2000 թվականից, պաշտոնապես գրանցվել՝ 2002 թվականից:
Կազմակերպության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների ամրապնդումն ու տարածումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացումը:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության գործունեության հիմնական գերակայություններն են՝ եվրաինտեգրում, հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն, աշխատանք երիտասարդների հետ,աշխատանք լրատվամիջոցների հետ
աշխատանք մարզերում և ԼՂՀ-ում:
Նշված ուղղություններով են հիմնականում նախագծվում, մշակվում և իրականացվում կազմակերպության ծրագրերը:

Կազմակերպությունը միաժամանակ մշակում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և հետազոտություններ` վերաբերող ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, եվրոպական արժեքներին, եվրոպական ուղղության լուսաբանմանը և այլն:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:


Նախագահ՝ Կարեն Բեքարյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 28/2-34
Հեռ.՝ +374 10/ 528 472
Էլ. հասցե՝ info@europeanintegration.am
Կայք՝ www.europeanintegration.am
Հայտարարություններ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: