կամ
Կազմակերպություններ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է` հիմնված Երևանում: Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության և այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության և քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին:

Թանգարան-ինստիտուտը գործում է 1995 թվականից: Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) նաև գիտահետազոտական կենտրոն է, այն գործում է ՀՀ ԳԱԱ համակարգում:
Ինստիտուտի մասնագիտացումը Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրումն է: Հիմնական աշխատանքներն ուղղված են պատմավավերագրական նյութերի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների գիտական հետազոտությանը և նոր տվյալների հավաքագրմանը:Թանգարան-ինստիտուտի խնդիրներից է նաև միջազգային գիտական հաստատության և ցեղասպանագիտության դպրոցի ստեղծումը, թանգարան-ինստիտուտի ասպիրանտների ուսուցման խրախուսումը, մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ծավալված գիտական գործունեությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Տնօրեն՝ Հայկ Դեմոյան

Հասցե` Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.՝ (+374 10) 39 09 81
Ֆաքս՝ (+374 10) 39 10 41
Էլ. հասցե՝ info@genocide-museum.am
Կայք՝ www.genocide-museum.am
Հայտարարություններ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: