կամ
Կազմակերպություններ
Ինեկոբանկ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականին: Բանկը հիմնել է թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար բանկերի հետ, իսկ 1998 թվականից համագործակցում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: 2001 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ կողմից բանկը ճանաչվել է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր, 2004 թվականին «The Banker» ամսագրի վերլուծությունների համաձայն բանկն ընդգրկվել է Կենտրոնական եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող 20 բանկերի մեջ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից «Ինեկոբանկը»-ը Հայաստանում ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկ:

Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն: Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում, մյուս 8-ը` Երևանում: Բանկի աուդիտորն է «Grand Thornton» աուդիտորական կազմակերպությունը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գործադիր տնօրեն` Տարոն Գանջալյան

Հասցե` ՀՀ, ք.Երեւան, Թումանյան փ.17
Հեռ.` (+374 10 ) 51-05-10
Ֆաքս` (+374 10) 51-05-73
Էլ. փոստ` inecobank@inecobank.am
Կայք` www.inecobank.am
Հայտարարություններ
Պրակտիկայի հնարավորություն «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում առկա է պրակտիկայի հնարավորություն։
Տեղեկատվական անվտանգության կառավարման խմբի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության կառավարման խմբի մասնագետ։
Ավագ իրավախորհրդատու
ԱՇԽԱՏԱՆՔ
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ին անհրաժեշտ է ավագ իրավախորհրդատու։
Տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: