կամ
Կազմակերպություններ
Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա
Բարձրորակ ծրագրեր մատուցողների շարքում ԵՄՔԱ-ն առաջատար է իր համայնքներում, որը նաև խթանում է նոր ձեռնարկումներ՝ ուղղված իր դիրքի ամրապնդմանը որպես երիտասարդակենտրոն կազմակերպություն, որը հասանելի է բոլորին:

ԵՄՔԱ-ն աշխատուժի և առաջնորդության զարգացման համապարփակ հնարավորություններ առաջարկող կազմակերպություն է, որը միաժամանակ գրավիչ է հոգատարության, ազնվության, հարգանքի ու պատասխանատվության օրինակելի միջավայրով:

Ներկայումս ԵՄՔԱ Հայաստանն ունի 5 անդամ-կազմակերպություն, որոնք գործում են Հայաստանի տարբեր համայնքներում և առաջարկում են երեխաների և երիտասարդների զարգացման, քաղաքացիական ներգրավվածության, ճամբարային և գյուղական վայրերի զարգացման ծրագրեր:

ԵՄՔԱ-ն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասած առաջին կազմակերպություններից մեկն էր։
Սպիտակի ԵՄՔԱ-ն հիմնադրվել է 1994 թվականին, գրանցվել՝ 2001 թվականին:

Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան 4ա

Հեռ.՝ +374 255 24083, +374 255 62901
Էլ. հասցե՝ spitak@ymca.am
Կայք՝ spitak.ymca.am
Հայտարարություններ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: