կամ
Կազմակերպություններ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է, որն իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Ղեկավար՝ Սեմյոն Աֆիյան

Հասցե՝ ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ՝ (+374 47) 9 44087
Ֆաքս՝ (+374 47) 9 71551
Կայք՝ www.nkr.am
Հայտարարություններ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: