ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտների ավարտական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի գործունեությունը, կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց կողմից մշակված փորձառական զբոսաշրջության վեց ծրագիր, որոնց վերաբերյալ հնչեցին մասնագիտական դիտարկումներ։
ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հյուրընկալեց Իսպանիայի Մալագայի համալսարանի պրոֆեսորներ Է․ Ռոդրիգես-Կաստելյոնին և Մ. Օլգա Գերերո-Պերեսին, ովքեր հանդես եկան դասախոսություններով:
«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հարությունյանի հետ զրուցել ենք համալսարանական վեց տարիների, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման, թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։
ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՋՈՆ ՄՈՒՆԻՆ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:
ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում հայազգի գիտնական, տնտեսագետ, ֆիզիկոս, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) ռեկտոր Ռուբեն Սերգեյի Ենիկոլոպովի հետ։
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՊՈԵԶԻԱՅԻ ԴԵՐԸ»․ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՄԱՐԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Բնապահպանական խնդիրների և էկոլոգիական քաղաքականության բանաստեղծական արձագանքներն անգլո-ամերիկյան պոեզիայում» խորագրով սեմինար։
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ․ «YSU BAND»-Ն ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսությունների շրջանակում համալսարանի տարբեր մասնաշենքերի բակերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Երաժշտական համարներով հանդես եկան «YSU Band», «Mad Blues Band», «By The Way Band» երաժշտական խմբերը։