ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ-ՈՒՄ Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, ֆակուլտետի շրջանավարտներ և այլ հյուրեր:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Հայոց լեզվի պատմության ամբիոնը և ֆակուլտետի ՈՒԳԸ-ն համատեղ կազմակերպել են «Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադա, որին մասնակցում է 40-50 ուսանող ինչպես հայ բանասիրության, այնպես էլ մյուս ֆակուլտետներից:
ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել գիտական սեմինար՝ «Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստում» թեմայով:
ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» և «Դիոլոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը՝ հանդես գալով «Իսլամական ծայրահեղականության ներկայիս դրսևորումները Կովկասում՝ որպես սպառնալիք Հայաստանի և Ռուսաստանի համար» խորագիրը կրող զեկույցով:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵԼՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի համատեղ կազմապերպած «Խոսույթը գիտական համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ՀՀ-ի համալսարաններից:
ԵՊՀ ԹԻՄԸ «ICPC» («ԱյՍիՓիՍի») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ Վերջնական արդյունքների համաձայն՝ մեր թիմը 10-րդ տեղում է և արժանացել է բրոնզե մեդալի։ Հրապարակվել է նաև այն 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ICPC» («ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ամենատիտղոսակիր օլիմպիական, «ICPC»-ի կրկնակի չեմպիոն Գենադի Վլադիմիրի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական այլ կառույցներից։
«ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության և արտասահմանյան գրականության ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Պոստմոդեռնիզմը հումանիտար ոլորտներում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 30-ամյակին։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի 70-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 8 բուհերի թիմեր: