«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։ Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն...
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցներն օգոստոսի 17-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել են գիտաժողովի, որը նպատակ ուներ աշխարհի լավագույն համալսարաններից և խոշորագույն ընկերություններից հավաքելու և մեկտեղելու նանոտեխնոլոգիաներին և նյութագիտությանը վերաբերող գաղափարները:
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի որդու՝ Արմեն Սաքապետոյանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը։ Այսօր ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ամբիոնը ներկայացվեց վերանորոգված տեսքով։
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴՈՆՆԱ ՍԹՐԻՔԼԵՆԴԸ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անցկացվող Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակում ԵՊՀ-ն հյուրընկալեց Նոբելյան մրցանակակիր, Վաթեռլոյի համալսարանի պրոֆեսոր, Սթարմուսի շրջանակում Հայաստան ժամանած ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդին:
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԼԻ ԷՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԵՊՀ-ՈՒՄ Վաղ առավոտից համալսարանի բակը մարդաշատ է: Շտապ քայլերով առաջ են շարժվում ուսանողներն ու փորձում ծանոթ կուրսընկերոջ գտնել. առաջինկուրսեցիներն են:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՜ համալսարանականներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր էր հանձնել ECER 2022 համաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք պատմել են համաժողովի չորս օրերի ընթացքում ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ դրվագների մասին։
ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ Ս․թ․ սեպտեմբերի 5-9-ը ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը (սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին), Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին)։
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՌՕՐՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարան են ժամանել Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա), Սալոնիկի համալսարանի (Հունաստան), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնի (Վրաստան) ներկայացուցիչներ:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հայտնի է սեպտեմբերի 1-ի ժամանակացույցը՝ նախատեսված Երևանի պետական համալսարանի առաջինկուրսեցիների համար։