Image

Eng Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԳԽ ընդունած որոշումը, ըստ որի՝ ստեղծվելու է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։
Բնագիտական ու մաթեմատիկական ուղղություններով հանրակրթական ավագ դպրոցի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև այս ոլորտում տարածել ԵՊՀ հետազոտահենք կրթության ավանդույթներն ու մշակույթը։
Հարցերի դեպքում գրել ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջին։