Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2019-2020 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ե՞րբ կարող ենք ծանոթանալ 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության քննություններին։
Կարող եք ծանոթանալ ԵՊՀ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով 2019/2020 ուսումնական տարվա քննությունների ցանկին։
Արնելլա Կարա-Պողոսյան
09.05.21
Բարեւ Ձեզ,
ես ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել իմ ավարտական դիպլոմի կրկնօրինակը:
Հանրային կապերի ծառայություն
10.05.21
Հարգելի՛ Արնելլա Կարա-Պողոսյան,
զանգահարեք ԵՊՀ դիպլոմների հարցերով զբաղվող բաժին՝ 060 710 118:
Մարիամ Վարդանյան
11.03.21
Բարև Ձեզ, մինչև քանի տարեկանն է հնարավո՞ր ընդունվել համալսարան, 50 տարեկանում հնարավո՞ր է:
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի Մարիամ,
Այո՛, հնարավոր է, ԵՊՀ ընդունվելու համար տարիքային սահմանափակում չկա:
Անի Մելիքսեթյան
11.03.21
Բարև ձեզ,
Ճի՞շտ է, որ Հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար միայն հարկավոր են Հայոց լեզու և գրականություն առարկանները։
Նախապես շնորհակալություն ...
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի՛ Անի,
Այո՛, ճիշտ է:
Հովհաննիսյան Արմինե
11.03.21
Բարև Ձեզ: Ես կցանկանայի տեղեկանալ այս տարվա ընդունելիության անգլերեն լեզվի բանավոր քննության ընթացակարգին: Արդյո՞ք որևէ փոփոխություն է եղել թոփիկների ցանկում: Եվ եթե ոչ, որտեղ կարող եմ գտնել այդ ցանկը: Կանխավ շնորհակալ եմ:
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի Արմինե,
Դիմեք ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն Ձեզ կուղորդեն.հեռ.՝ 010-55-40-03, 060-710-132, էլ. հասցե՝ pre-ued@ysu.am:
Մանե Համբարձումյան
11.03.21
ԵՊՀ֊ում կա՞ Հաշվապահական հաշվառման ֆակուլտետ։
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի Մանե,
ԵՊՀ֊ում չկա հաշվապահական հաշվառման ֆակուլտետ, բայց ԵՊՀ-ում առկա է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը: