05.05.2016 | 
Հասարակություն
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը նվիրված էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի 80-ամյա հոբելյանին:

Այսօր ԵՊՀ կոնֆերենց դահլիճում անվանի ֆիզիկոսին շնորհավորելու, ակնածանքի և շնորհակալական խոսքեր ասելու էին եկել ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գործընկերներ, համակուրսեցիներ, ընկերներ, հարազատներ, ինչպես նաև ֆակուլտետի շրջանավարտներ և ուսանողներ:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը հակիրճ ներկայացրեց պրոֆեսորի կենսագրությունը, գիտական և կազմակերպչական գործունեությունը, որից հետո հոբելյարին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

 

«Նա օրինակելի է եղել դեռևս դպրոցական նստարանից և իրեն լավագույնս է դրսևորել իբրև ուսանող, գիտաշխատող, դասախոս, ամբիոնի վարիչ և պրոռեկտոր: Եվ ամենակարևորը՝ Էդվարդ Չուբարյանն իր գիտական աշխատանքն ամբողջությամբ ուղղում էր Մայր բուհի զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ ավագ գործընկերոջից շատ բան է սովորել:

 

«Երբ պարոն Չուբարյանն ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր էր, ես բուհի ուսումնական վարչությունն էի ղեկավարում: Պետք է նշեմ, որ կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից բազմաթիվ մեթոդներ եմ սովորել նրանից, ինչի համար երախտապարտ եմ»,- ասաց պրոռեկտորը:

 

Հավելենք, որ միջոցառման հյուրերը դատարկաձեռն չէին եկել. անվանի գիտնականին շնորհակալական ու ջերմ խոսքերի հետ հանձնվեցին նաև մի շարք շնորհավորական ուղերձներ և սիմվոլիկ նվերներ: 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։