23.01.2017 | 
Հասարակություն
ՀԱՅՏՆԻ Է «GENERATION Z» ԾՐԱԳՐԻ ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
ՀԱՅՏՆԻ Է «GENERATION Z» ԾՐԱԳՐԻ ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հունվարի 20-ին տեղի ունեցավ «Generation Z» ծրագրի առաջին բիզնես խաղ-մրցույթը, որի արդյունքում ընտրվեց ԵՊՀ ներկայացուցիչը:

Դեռևս 2016 թ.-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բիլայն Հայաստան» ընկերության հետ համագործակցության շրջանակում տեղեկացրել էր  «Generation Z» ծրագրի մեկնարկի մասին, որը մասնակիցներին առաջարկում է վճարովի հիմունքով աշխատանք ընկերությունում, գործնական միջավայրում ծանոթացում բիզնեսի աշխատանքնային մոտեցումներին և սկզբունքներին, ինպես նաև գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն:

 

Ծրագրին մասնակցում են հանրապետության հինգ դպրոցների և հինգ բուհերի սաներ:

 

«Generation Z»-ի առաջին փուլում «Բիլայն Հայաստան» ընկերության հրավերով ուսումնական հաստատությունների ռեկտորներն ու տնօրենները քննարկել են ծրագրի մանրամասները և պայմանավորվել, որ բիզնես խաղ-մրցույթի արդյունքում յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից կընտրվեն մեկ հաղթող-մասնակից և երկու պահեստային մասնակիցներ՝ իրենց կարողությունների և անհրաժեշտ հմտությունների հիման վրա:

 

Տեղի ունեցած բիզնես խաղ-մրցույթի սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում գործող «Beeline համալսարան»-ի ղեկավար Աստղիկ Սարգսյանը: Նա ողջունեց մասնակիցներին և ուրախությամբ արձանագրեց, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԵՊՀ ուսանողների շրջանում, և որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել համալսարանականներին:

 

Մրցույթի արդյունքում ԵՊՀ մասնակիցներից ընտրվել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Սիմոն Մխոյանը, իսկ որպես պահեստային մասնակիցներ՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Սամվել Գրիգորյանը ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Գևորգ Խաչատրյանը:

 

Տեղեկացնենք, որ «Generation Z» ծրագիրն ամփոփվելու է 2017 թ.-ի դեկտեմբերին:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գրադարանի նախասրահում մեկնարկել է 2020 թ. պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) բաց մրցույթի էսքիզային առաջարկների ցուցադրությունը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: