14.06.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը:

ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողԳոռ Խաչատրյանն արդեն որոշել է. նա շարունակելու է իր ուսումը նույն ամբիոնի մագիստրատուրայում:

 

Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի՝ աշխարհ. գիտ. թեկնածու, դոցենտ Վարդուհի Մարգարյանի հետ միասին մասնակցել է «Արբանյակային տեղեկատվության կիրառում հիդրոօդերևութաբանության խնդիրների լուծման և շրջակա միջավայրի մոնիթորինգի համար» խորագրով որակավորման բարձրացման սեմինարին, որն իրականացվել է առցանց:

Այն կազմակերպվել է Ռուսհիդրոմետի (Росгидромет) և Օդերևութաբանական արբանյակների շահագործման Եվրոպական կազմակերպության («Европейской организацией по эксплуатации метеорологических спутников» («EUMETSAT»)) համագործակցության շրջանակում: Սեմինարն անցկացվել է երկու փուլով:  Դրան  մասնակցել է 477 մարդ ԱՊՀ տարածքից:

Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրել են 66 պաստառի շնորհանդես՝ Արբանյակային տեղեկատվության  օգտագործմամբ անբարենպաստ կամ վտանգավոր եղանակային երևույթների վերլուծությունը խորագրով: ԵՊՀ ուսանող Գոռ Խաչատրյանը ներկայացրել է 2 պաստառ: Մասնակիցները, ըստ սահմանված կանոնների, պետք է քվեարկեին որևէ պաստառի օգտին: Մրցույթի արդյունքում Գոռ Խաչատրյանը ստացել է ամենաշատ ձայները և զբաղեցրել առաջին տեղը՝ իր «Արևադարձային ցիկլոններ» պաստառով:

Որպես գիտական ղեկավար՝ Վարդուհի Մարգարյանը ստուգել է Գոռի ներկայացրած պաստառները և հանդես եկել խորհրդատվությամբ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: