19.02.2016 | 
Քաղաքականություն
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում կգործի IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թ. փետրվարից և նախատեսված է ավարտել 2016 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին:

 

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներն են ՀՀ Կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID),  IBM կազմա­կերպությունը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանը:

 

Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն, իսկ աշխատանքների համակարգմամբ (մրցույթ, նախագծային աշխատանքների պատրաստում և այլն) զբաղվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

 

 

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնելու է մի շարք ուղղություններով՝ ՏՏ կրթության և գիտահետազոտական աշխատանքների հզորացում, ՀՀ հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների նորացում, տեղական և ԱՄՆ համալսարանների միջև համագործակցություն, գիտահետազոտական աշխատանք­ների խրախուսում։

 

ISTC-ն իրականացնում է սթարթափ աքսելերացիա, այսինքն՝ աջակցություն անձնակազմին՝ կենսունակ թիմեր ստեղծելու նպատակով։ Այն նախատեսում է խորհրդատվություններ և ֆինանսական աջակցություն, զարգացման աղբյուրներից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև ՓՄՁ-ի համար ծրագրի ապահովման լուծումների տրամադրում և գլոբալ շուկաներում տեղական տեխնոլոգիաների գովազդում, միջավայրի ստեղծում տեխնոլոգիական լուծումների մշակման և փորձարկման համար։

 

ISTC կենտրոնի ռեսուրսներից (մասնավորապես Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարաններից, կենտրոնի ծրագրային ապահովումից և համակարգչային տեխնիկայից, կենտրոնի անձնակազմի և IBM փորձագետների աջակցությունից և այլն) օգտվելու հնարավորություն են ունենալու ինչպես  համալսարանականները, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների ուսանողներն ու դասախոսները, այդ թվում՝ մասնավոր հատվածը։

 

Շինարարական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է վերելակ, որից կկարողանան օգտվել նաև մասնաշենքի ուսանողները և դասախոսները: Վերելակի առկայությունը կարևոր է հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համատեքստում:

 

 

ԵՊՀ ղեկավարությունը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում պահպանվում են սահմանված բոլոր նորմերը, իրականացվում է ամենօրյա վերահսկողություն մասնագիտացված տեխնիկական վերահսկողության և նախագծային կազմակերպությունների, ինչպես նաև համալսարանի ու կենտրոնի մյուս հիմնադիրների կողմից:

 

Հավելենք, որ շինարարական աշխատանքներ սկսելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է թույտվություն: Առկա են նաև սեյսմիկ և այլ պատասխանատու կառույցների հաստատումներն ու եզրակացությունները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: