23.10.2014 | 
Քաղաքականություն
ԿԱԶԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ԿԱԶԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Կազանի դաշնային համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին համալսարանականների հետ:

Մասնավորապես հայ գործընկերներին հանդիպելու, հետագա համագործակցության ծրագրերը քննարկելու էր եկել Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ալբերտ Ագանովը:

 

Հյուրերին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշեց, որ Կազանի համալսարանի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, և այն, անկասկած, զարգանալու միտում ունի:

 

«Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտը գիտական հետազոտությունների, ինչպես նաև դրանց կիրառման ոլորտում լուրջ կշիռ ունի Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում, ուստի համագործակցությունը կարող է էականորեն դրական ազդեցություն ունենալ մեր համալսարանի գիտական զարգացման վրա»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Արամ Սիմոնյանը հավելեց, որ վերջիններս շահագրգռված են ոչ միայն բնական գիտությունների ոլորտում համագործակցության զարգացմամբ, այլև առանձնակի ուշադրություն են դարձնում նաև հումանիտար ճյուղերին:

 

Ալբերտ Ագանովը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և շեշտեց, որ հայ գիտական ներուժին դեռևս խորհրդային տարիներից ծանոթ է, ուստի Հայաստանի, մասնավորապես Մայր բուհի հետ համագործակցությունը կարևոր է իրենց համար:

«Պետք է ասեմ, որ մենք ուշադիր հետևում ենք և բավականին ինֆորմացված ենք, թե նախկին ԽՍՀՄ երկրներում գիտական ճյուղերն ինչպես են զարգանում և ինչ արդյունքներ ունեն: Ուստի քաջատեղյակ ենք, որ հայ գիտական միտքը չի սպառվել, հայ գիտնականները, ինչպես նաև երիտասարդ սերունդը լուրջ ձեռքբերումներ և զարգացման միտումներ ունի»,- նշեց Ալբերտ Ագանովը:

 

Այնուհետև Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցը տեսապատկերների միջոցով ներկայացրեց ինստիտուտի և ընդհանրապես համալսարանի կրթական, գիտական, ուսանողական ու մշակութային ոլորտներն ու զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը:

 

Ի դեպ, Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ալբերտ Վարդանի Ագանովն արմատներով հայ է. նրա հայրն արցախցի է:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: