29.12.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀՀ ԳԱԱ ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ՈՒՆԻ
ԵՊՀ-Ն ՀՀ ԳԱԱ ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ՈՒՆԻ
ԵՊՀ գիտխորհրդի կողմից երաշխավորված գիտնականներից երկուսն ընտրվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և թղթակից անդամ:

ԳԱԱ-ում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները: Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքներում դեկտեմբերի 26-ին ընտրված թեկնածուներից ընտրություններին ներկայացվեց ՀՀ ԳԱԱ 10 ակադեմիկոսի և 15 թղթակից անդամի թեկնածություն:

 

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսի թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար ԵՊՀ գիտխորհուրդը երաշխավորել էր՝

  • Գագիկ Կրյուչկյանին՝ «Լազերային ֆիզիկա» մասնագիտություն,
  • Ալբերտ Կիրակոսյանին՝ «Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա» մասնագիտություն,
  • Գագիկ Ղազինյանին՝ «Իրավագիտություն» մասնագիտություն:

Թղթակից անդամների թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար երաշխավորվել էին՝

  • Ատոմ Մուրադյանը՝ «Լազերային ֆիզիկա» մասնագիտություն,
  • Տարիել Ղոչիկյանը՝ «Քիմիա» մասնագիտություն,
  • Գևորգ Փիրումյանը՝ «Էկոլոգիա» մասնագիտություն,
  • Ժենյա Քալանթարյանը՝ «Գրականագիտություն» մասնագիտություն,
  • Սեդա Գասպարյանը՝ «Լեզվաբանություն» մասնագիտություն:

ԵՊՀ-ի կողմից երաշխավորված գիտնականներից «Իրավագիտություն» մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է ընտրվել իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, իսկ «Լեզվաբանություն» մասնագիտության գծով թղթակից անդամ՝  բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: