21.01.2015 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Այս տարվա սկզբից ԵՊՀ-ում գիտական հետազոտություններ են կատարվելու ևս 3 նորաբաց լաբորատորիաներում և 1 կենտրոնում:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ստեղծված գիտական կենտրոնն ու լաբորատորիաները գործելու են Ռոմանագերմանական բանասիրության, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում:

 

Ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծված լաբորատորիան զբաղվելու է քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի ուսումնասիրությամբ: Լաբորատորիան ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Կրյուչկյանը:

 

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նորաստեղծ գիտական ստորաբաժանումը կոչվում է Մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն: Այն գործելու է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի ղեկավարությամբ:

 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացված լաբորատորիայում հետազոտվելու են տարօրինակ քվարկները սպիտակ թզուկներում և նեյտրոնային աստղերում: Լաբորատորիայի գիտական ղեկավարն է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը:

 

Նորաստեղծ լաբորատորիաներից միակը, որը զբաղվելու է լեզվաբանական խնդիրներով, գործելու է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Այն կրում է «Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» անվանումը, իսկ գիտական ղեկավարն է Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:

 

Նշենք, որ կենտրոնն ու լաբորատորիաները ստեղծվել են ՀՀ պետական բյուջեից բազային ֆինանսավորման ներկայացված գիտական ծրագրերի հիման վրա:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: