19.02.2021 | 
Հասարակություն
«ՎԱՐՔԱԳԾԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ». ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
«ՎԱՐՔԱԳԾԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ». ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները:

Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող և իրականացվող այցերի նպատակը բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն է:

 

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտների համար Կենսաբանության ֆակուլտետում այսօր «Վարքագծի գենետիկան» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Անժելա Սարգսյանը:

 

 

Նա աշակերտներին ներկայացրել է, թե ինչպիսին է տարբեր վարքային հատկանիշների ձևավորման ժամանակ գենետիկական գործոնների ներդրումը: Բացի դրանից՝ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ ազդեցություն է թողնում սթրեսը ԴՆԹ-ի վրա:

 

Անժելա Սարգսյանը մեզ հետ զրույցում, խոսելով աշակերտների այցելության մասին,  բարձր գնահատեց նախաձեռնությունը և ասաց, որ դեռ դպրոցական տարիքից նրանք պետք է հաղորդակից դառնան գիտական գործունեությանը, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԼԱՀԱՄԵՐԳԻՆ
Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգերի՝ «Военные песни России» խորագիրը կրող հանրապետական մրցույթի գալահամերգը:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: