23.01.2015 | 
Քաղաքականություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է
2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակից սկսած Մայր բուհի պաշտոնական ծանուցման համակարգից (@ysumail.am) կօգտվի ավելի քան 17.000 սովորող:

@ysumail.am համակարգն արդեն նախորդ ուսումնական տարում փորձարկվել էր, և Իրավագիտության ֆակուլտետի բոլոր ուսանողներին տրամադրվել էին էլեկտրոնային փոստի հասցեներ: Փորձարկումը կատարվել էր շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները հնարավորինս շտկելու և օգտագործողների դիտողությունները հաշվի առնելու նպատակով: Համակարգը պատրաստ էր շահագործման դեռևս հոկտեմբեր ամսից: Էլ. փոստի հասցեների տրամադրման ամբողջական գործընթացի ավարտից հետո ԵՊՀ ուսանողները կարող են արդեն մուտք գործել իրենց էլեկտրոնային փոստերը և տեղեկատվություն փոխանցելուց, ստանալուց զատ` իրազեկվել նաև այլ հարցերի վերաբերյալ:

 

ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշալույս Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանական էլ. փոստ հնարավոր է մուտք գործել ԵՊՀ պորտալի միջոցով: Պարոն Հովհաննիսյանը հավելեց նաև, որ այժմ ստեղծման փուլում է այն գործիքը, որի միջոցով դեկանատների աշխատակիցները կկարողանան ցանկացած պահի տեղադրել իրենց ուսանողներին վերաբերող տեղեկատվությունը. «Համալսարանական էլ. փոստերը ուսանողներին հնարավորություն կտան առավել համակարգված ձևով տեղեկանալու համալսարանական միջոցառումների, հայտարարությունների, մրցույթների, քննությունների ու դրանց արդյունքների մասին: Այն հրաշալի միջոց կարող է լինել նաև այն ուսանողների համար, ովքեր աշխատանք են փնտրում, քանի որ գործատուների հայտարարությունները նույնպես ուղարկվելու են պաշտոնական ծանուցման միջոցով»:

 

Այժմ 1.000 ուսանող է ակտիվ օգտվում էլեկտրոնային փոստի համակարգից: Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետը միևնույն ժամանակ դեկանատների աշխատակիցներին հորդորեց այս հարցում լինել հետևողական, որպեսզի ավելի շատ ուսանողներ ներգրավվեն այս կարևոր գործընթացում:

 

Ներկայումս էլ. փոստի հասցեի փոստարկղի ընդհանուր ծավալը (այդ թվում՝ ուղարկված նամակներ, պահպանված նամակներ և այլն) 200 Mb է: Մեկ ուղարկվող նամակը կարող է ունենալ կցված ֆայլեր, որոնց ընդհանուր ծավալը չի գերազանցում 25 Mb ծավալը: Ստացվող մեկ նամակի ծավալը չպետք է գերազանցի 50 Mb ծավալը:  Փոստարկղի սահմանափակումներին չհասնելու և տեղեկատվության հնարավոր կորստի հետևանքները մեղմացնելու նպատակով խորհուրդ եմ տալիս ստացված և ուղարկված հին նամակները պարբերաբար պահել Ձեր անձնական համակարգչում` մշտապես ազատ պահելով էլ. փոստի փոստարկղը:

 

Հ.Գ.: ԵՊՀ սովորողի էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրման և օգտագործման կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: