17.11.2016 | 
Ուսանողական
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մայր բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունենում նաև «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը:

 

ԵՊՀ ռեկտորատի կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է խրախուսել գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, գիտական և ստեղծագործական ներուժ ունեցող ուսանողներին:

 

Այս տարի նույնպես մրցույթն իրականացվել է հաստատված կանոնակարգի համաձայն. ներկայացված հայտերն ամփոփվել են ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից՝ հաշվի առնելով վերջին երկու կիսամյակների ընթացքում ուսանողների ունեցած բարձր կամ գերազանց առաջադիմությունը, ինչպես նաև մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները՝ գիտական աշխատանքների փորձը և հասարակական ակտիվությունը:

 

Լավագույն ուսանողներին պարգևատրելու հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների պարային և երաժշտական կատարումներով:

 

 

«Այս մրցույթն անցկացվում է ավելի քան 15 տարի: Այդ տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց խորհուրդն անփոփոխ է մնացել. այն է՝ ԵՊՀ ուսանողները միշտ պետք է ձգտեն լինել լավագույնը թե՛ ուսումնառության ընթացքում, թե՛ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելիս և թե՛ մարտի դաշտում: Եվ նրանք պետք է շարունակեն մնալ լավագույնը նաև ավարտելուց հետո ու զարգացնեն այն ոլորտները, որոնք կընտրեն հետագայում»,- իր խոսքում ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

Տեղեկացնենք, որ բացի լավագույն ուսանողներից, միջոցառման ընթացքում այսօր հավաստագրեր ստացան նաև ՈՒԽ-ի կողմից կազմակերպված «Ուսանողական ռեկտորատ» միջոցառման մասնակիցները:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Լավագույն ուսանող-2016» մրցույթում հաղթող ճանաչված և լավագույնի կոչմանն արժանացած ուսանողներին`

  • Վահագն Հարությունյան - Աստվածաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Ադանա Քեշիշյան - Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Անահիտ Գևորգյան - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Անահիտ Բագրատունյան - Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
  • Վազգեն Միքայելյան - Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Վարդիթեր Բադոյան - Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս
  • Արման Իսաջանյան - Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
  • Սոնա Սուքիասյան - Արևելագիտության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
  • Քնար Միսակյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
  • Կորյուն Գևորգյան - Ֆիզիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Մարիամ Հարությունյան - Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս
  • Մերի Մոսինյան - Իրավագիտության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
  • Ալվարդ Ղուլիջօղլյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Միշա Աղամալյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
  • Գեղամ Ասատրյան - Պատմության ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Սաթենիկ Միրզոյան - Կենսաբանության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս
  • Արմեն Խաչիկյան - Սոցիոլոգիայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս
  • Սերինե Մկրտչյան - Ռուս բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Մարիանա Բոցինյան - Հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս  
Այլ նորություններ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ:
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։