17.03.2021 | 
Հասարակություն
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Դատական իրավունք և փաստաբանություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները գործնական գիտելիքների ամրապնդման նպատակով այցելել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար նման ձևաչափով առաջին անգամ կազմակերպված միջոցառման նպատակն էր ուսանողներին տեղում ծանոթացնել, թե արտադատական կարգով ինչպես են լուծվում վեճերը:

 

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վարդ Եսայանի կողմից երկու հանդիպման ձևաչափով կազմակերպված այցելության ընթացքում ուսանողները ծանոթացել են գրասենյակի գործունեությանն ու դատական ատյաններում դրա աշխատանքին, ուսումնասիրել նրանց կայացրած վճիռների բողոքարկումը, ՎԴ և ՍԴ մի շարք որոշումներ, քննարկել ոլորտում առկա բացերը:

 

Այցի ընթացքում ուսանողները հանդիպել են հաշտարարի գրասենյակի ներկայացուցչի հետ, որը պատմել է, թե ինչպես են իրականանում հաշտարարության, որոշումներ գրելու փուլերը: Տեղում ուսանողներին առաջադրվել են խնդիրներ հենց հաշտարարում առկա գործերից, որոնք ուսանողները փորձել են լուծել:

 

 

Մեզ հետ զրույցում Վարդ Եսայանն ասաց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ուսանողների գործնական ուսուցումը. «Մեզ համար առաջնայինն ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներով օժտելն է, այլև գործնական հմտություններ տրամադրելն ու այդպիսով աշխատաշուկայում մրցունակ դարձնելը: Մեր նպատակն է ունենալ շրջանավարտ, որը ոլորտի պատրաստի մասնագետ կլինի և արդյունավետ գործունեություն կիրականացնի»:

 

Նրա խոսքով, այս հանդիպումները լինելու են շարունակական, կազմակերպվելու են այցեր նաև արտադատական այլ մարմիններ:

 

«Այցերը լավ հնարավորություն են կողմնորոշվելու հետագա մասնագիտական աշխատանքային գործունեության հարցում, ինչպես նաև կապեր հաստատելու իրավական տարբեր հաստատությունների հետ»,- ասաց Վարդ Եսայանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ 2021-2026 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային երկու և ընթացիկ մի շարք հարցերով:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐՈՎԻ
Աբովյան 43 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ աստղադիտարանի բացման հանդիսավոր արարողությունը: