29.10.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՍԳՈՒՄ Է ԻՐ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՐՈՒՍՏԸ
ԵՊՀ-Ն ՍԳՈՒՄ Է ԻՐ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Այսօր ֆիզդաստիարակության դասաժամին հանկարծամահ է եղել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանը:

Դասի ժամանակ՝ ֆուտբոլ խաղալիս, անսպասելիորեն վատացել է նրա ինքնազգացողությունը, և ԵՊՀ-ում գործող բուժկետի աշխատակիցների ու ժամանած շտապօգնության բժիշկների ցուցաբերած օգնությունից հետո չի հաջողվել փրկել ուսանողի կյանքը: Դեպքի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից կատարվում է քննություն, ԵՊՀ ռեկտորի հրամանով նշանակվել է նաև ծառայողական քննություն:

 

Լևոն Հայրապետյանը միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, եղել է լավ ուսանող, հարգանք է վայելել դասախոսների և ընկերների շրջանում: ԵՊՀ ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները սգում են ուսանողի կորուստը և խորապես ցավակցում Լևոնի ծնողներին ու հարազատներին:

 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին ԵՊՀ մեծ դահլիճում նախատեսված «Անի» համույթի ելույթը չի կայանալու՝ Լևոն Հայրապետյանի հիշատակը հարգելու հանգամանքով պայմանավորված:

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: