03.04.2020 | 
Կրթություն
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաև «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ տեղեկատվական համակարգերի վարչության պետ Պարույր Վարդերեսյանն ասաց, որ առցանց նոր գործիքի ներդրումն իրականացվել է Տեղեկատվական համակարգերի վարչության ու ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների համատեղ աշխատանքի, ինչպեսն նաև ԵՊՀ ղեկավարության աջակցության շնորհիվ:

 

«Աշխատելով ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ «Zoom»-ը հնարավորություն կտա իրականացնելու տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր»,- ասաց Պարույր Վարդերեսյանը:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում «Zoom»-ից օգտվելու համար պետք է համալսարանական էլեկտրոնային փոստից նախապես նամակ ուղարկել admin@ysu.am հասցեին՝ վերնագիր (Subject) դաշտում պարտադիր գրելով «Zoom» բառը։

 

Այնուհետև պատասխան նամակով կուղարկվի ԵՊՀ «Zoom» միջավայրում գրանցման հրավեր, որն ընդունելուց և գրանցվելուց հետո հնարավոր կլինի իրականացնել գործիքի կիրառումն առցանց հարթակում։ Նշենք, որ «Zoom»-ը հասանելի է դասընթացի էջում այնպես, ինչպես «Bigbluebutton» գործիքը՝ «Ավելացնել գործունեությունը կամ ռեսուրսը» («Add an activity or resource») բաժնում։

Միաժամանակ նշենք, քանի որ «Zoom»-ն արտաքին գործիք է, այդ պատճառով իրականացված հանդիպումները «Moodle» համակարգում ավտոմատ չեն տեսաձայնագրվի։ Ցանկության դեպքում հնարավոր է միացնել տեսաձայնագրությունը։ Տեսադասի ավարտից հետո էլ ձայնագրությունները հնարավոր է ներբեռնել համակարգչի մեջ, որը հետո հնարավոր կլինի կցել ԵՊՀ առցանց հարթակի դասընթացին։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: