17.04.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՆԱՅԵՆ ՆՈՐ ԱՉՔԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՆԱՅԵՆ ՆՈՐ ԱՉՔԵՐՈՎ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը հյուրընկալել է Գերմանիայի Կոնստանց համալսարանից ժամանած իր գործընկերներին:

Արդեն 2 օր է, ինչ Տարածաշրջանային ինտեգրման եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնում մեկնարկել է «Հիշողության վայրեր, հավաքական խորհրդանիշներ, ինքնություն» խորագրով միջազգային սեմինարը, որին մասնակցում են ԵՊՀ սոցիոլոգիայի եւ Գերմանիայի Կոնստանց համալսարանի` ազգությամբ տարբեր 16 ուսանողներ, ասպիրանտներ ու դասախոսներ:

 

Ապրիլի 16-ին մեկնարկած սեմինարը նախաձեռնել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, իսկ ֆինանսական կողմն ապահովել է Գերմանիայի ակադեմիական փոխանցումների ծառայությունը: «Քանի որ այսօր ֆինանսական առումով մենք հնարավորություն չունենք մեր ուսանողներին արտասահման ուղարկելու միջազգային սեմինարներին մասնակցելու համար, ուստի պետք է այստեղ այդ քննարկումները կազմակերպենք:

 

Այսպիսի միջոցառումներն ու ընդհանրապես նման մակարդակի մասնագետների հետ փորձի փոխանակումը շատ կարեւոր են ե’ւ թեմաների արդիականության, ե’ւ ուսանողների շրջանում քննարկելու մշակույթ ձեւավորելու առումով»,- ասում է Արթուր Մկրտիչյանը: Կոստանց համալսարանի ընտրությունը պատահական չէր: Բոլորին է հայտնի, որ գիտության ասպարեզում Գերմանիան առաջատար երկիր է, իսկ Կոնստանց համալսարանը Եվրոպայում համարվում է էլիտար համալսարան: Ուստի այս համալսարանի մասնագետների հետ փորձի փոխանակումն առավել կարեւոր է:

 

Արթուր Մկրտիչյանի խոսքերով` Գերմանիայից ժամանած հյուրերն այդքան էլ լավ պատկերացում չունեին Հայաստանի եւ մեր ուսանողների ու մասնագետների գիտելիքների պաշարների մասին. «Նրանք կարծում էին, որ այս սեմինարը դասախոսության է վերածվելու, իրենց ասածները մեզ համար հայտնություն են լինելու, իսկ մենք աշակերտների դերում ենք լինելու: Սակայն հիմա հասկացան, որ մենք էլ կարող ենք դասախոսել, իսկ նրանք էլ կարող են աշակերտի դերում հայտնվել:

 

Շատ հպարտ եմ, որ մեր ուսանողներն ու դասախոսները կարողանում են բավականին հետաքրքիր ու ակտուլ թեմաներով անգլերեն զեկույցներ հրամցնել մեր հյուրերին, ինչպես նաեւ բուռն քննարկումներ անցկացնել»: Այս սեմինարի շրջանակներում հյուրերին այլ անակնկալներ էլ են սպասվում. նրանք կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր ու կծանոթանան հայկական մշակույթին: Մի խոսքով, Գերմանիայից ժամանած հյուրերն այստեղից կհեռանան նոր տպավորություններով ու Հայաստանի մասին այլ պատկերացումներով:

Այլ նորություններ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: