«Գիտական հետազոտությունները ուսանողի մասնագիտական աճի հիմքն են»․ Նանե Օրդյան Մասնագիտական գիտելիքներ ստանալու, լավագույնս դրսևորվելու ձգտումը և փորձառու մասնագետ դառնալու ցանկությունը Նանե Օրդյանին բերել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ։ Ուսումնառությանը զուգահեռ՝ նա կատարում է գիտահետազոտական աշխատանքներ և ուսումնասիրում արժեթղթերի շուկան։
ԵՊՀ չորս ուսանողներ արժանացան շնորհակալագրերի՝ ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված հեքաթոնում ակտիվ ներգրավվածության համար ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ միջոցառում, որի շրջանակում Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին մասնակցած ԵՊՀ չորս ուսանողներ արժանացան շնորհակալագրերի՝ խրախուսվելով հեքաթոնին ԵՊՀ-ն ներկայացնելու և ակտիվ մասնակցության համար։
ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհերի ցանկում Երևանի պետական համալսարանը բարելավել է դիրքերը աշխարհի լավագույն համալսարանները վարկանիշավորող հեղինակավոր աղյուսակներում։
Կրթություն և աշխատանք․ անցկացվեց կարիերայի տոնավաճառ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։ Այն նպատակ ուներ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:
Գնահատման համակարգում նոր փոփոխություն` ի շահ ուսանողի ԵՊՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից գնահատումը կատարվելու է տասներորդական մասի պահպանմամբ: Դասընթացների արդյունարար գնահատականը ևս ամրագրվելու է նույն սկզբունքով։ Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնելու գնահատման ճշգրտությունը՝ հնարավորություն ընձեռելով առավել հստակ գնահատական տալու ուսանողների կատարած աշխատանքներին, հասկանալու նրանց կարողությունների մակարդակը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգին» համապատասխան՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար:
Հետազոտություն` միտված նոր ու անվտանգ դեղամիջոցների ստեղծմանը Հյուսվածքների վերականգնողական թերապիայում սինթեզված նոր մոլեկուլների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև դեղերի թիրախային առաքման համակարգերի բացահայտումը նոր առաջընթաց է գիտության համար: Այս ուսումնասիրությունները կատարել են ԵՊՀ և արտերկրի մի խումբ հետազոտողներ` ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանի գլխավորությամբ: Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային բարձր` Q1 վարկանիշ ունեցող «Biomolecules» հանդեսում:
ԵՊՀ-ում մեկնարկեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը Երևանի պետական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը, որի նպատակն է ընդգծել կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և երիտասարդության դերը այդ գործընթացում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է․ հոբելյանական միջոցառում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված «90-ամյա գերազանցություն» միջոցառումը, որի նպատակն էր արժևորել ֆակուլտետի դերակատարումը կրթագիտական ոլորտում և շրջանավարտների ունեցած ավանդը Հայաստանի զարգացման գործում:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի բացման արարողությունը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «ICPC» («International Collegiate Programming Contest») ծրագրավորման համաշխարհային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի փորձնական փուլը։ Ուսանողական ամենահայտնի մրցույթներից մեկի մասնակիցներն արդեն պատրաստ են հիմնական փուլում պայքարելու և ի ցույց դնելու ծրագրավորման իրենց հմտությունները։