«ԵՐԿԱՐ ՏԵՔՍՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ, ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՔՍՏԵՐԻ ՈՃԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «KISS» (KEEP IT SHՕRT AND SIMPLE) ԲԱՆԱՁԵՎՈՎ». ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» խորագրով դասընթացը, որը վարում էր «Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ Էդգար Խաչատրյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ն ճանաչողական այցով հյուրընկալել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչներին:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գրիգոր Բալասանյանը մասնակցել է «Սահմանամերձ տարածքների զարգացման ռազմավարություն. ավանդույթներ և նորարարություններ» խորագրով միջազգային համաժողովին:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԵՎ «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովի շրջանակում նախաձեռնվել և իրականացվում են պանելային քննարկումներ՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ: Միջազգային հարաբերությունների ու Արևելագիտության ֆակուլտետներում այսօր տեղի են ունեցել համապատասխանաբար «Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները» և «Մերձավոր Արևելքի անվտանգային ռիսկերը» խորագրերով քննարկումներ:
«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՈՂՋ ՖՈՆԴԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է համավարակի պայմաններում ԵՊՀ գրադարանի գործունեությանը, գրքերի և գիտական աշխատանքների թվայնացման գործընթացին, պատմել գրադարանի զարգացման հեռանկարների մասին և շնորհավորել Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ANTON PAAR LITERSIZER 500» ՍԱՐՔԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր ներկայացվել է «Anton Paar Litersizer 500» սարքը, որը նախատեսված է նանոմասնիկների ուսումնասիրության համար, այն օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում՝ հատկապես երեք ռեժիմով չափումներ կատարելու համար (դինամիկ, էլեկտրաֆորետիկ, ստատիկ լուսացում):
ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» նախագծի շրջանակում իրականացվող միջազգային երկօրյա աշխատաժողովը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն իրականացնում է տեղեկատվական հանդիպումների շարք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:
«ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ». ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որին մասնակցում էին 16 տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԽՐԱԽՈՒՍՎԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել ենք «ԵՊՀ-ի աշխատողներին պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հրամանի վերաբերյալ ի հայտ եկած հարցադրումների, դրա կիրարկման դժվարությունների և խնդիրների, ինչպես նաև ԵՊՀ-ում պատվաստման գործընթացի ցուցանիշների մասին: