ԵՊՀ թիմը կմասնակցի Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ամփոփվեցին ԵՊՀ մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած 4 ուսանողներն օգոստոսին մեկնելու են Բուլղարիա՝ մասնակցելու «IMC» մաթեմատիկական միջազգային օլիմպիադային (International Mathematics Competition)։
«Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում Հիշողություններ, մտերմիկ զրույց, սեր և խոնարհում․ ահա այսպիսի միջավայրում տեղի ունեցավ «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխությունը։ Ծրագրի շրջանակում նախապես հայտարարված մրցույթների հաղթողներն արժանացան Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների։
Հայ և վրաց փորձագետները քննարկեցին երկու երկրների քաղաքական զարգացումները ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց «Հայաստան և Վրաստան-2024. զարգացման միտումներն անկայուն ժամանակներում» թեմայով քննարկում հայ և վրաց փորձագետների մասնակցությամբ: Փորձագետները ներկայացրին զեկույցներ` անդրադառնալով աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին:
Կրթական և հետազոտական գործընթացների բարելավում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում․ կնքվել է փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գեո-Նալ» ընկերության տնօրեն Աննա Նալջյանը ստորագրել են երկու կառույցների միջև փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ ուժերով նպաստելու կրթության ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետների համար ստեղծելու տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման ու խորացման հնարավորություններ, ինչպես նաև նպաստելու բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ»․ ԵՊՀ-ում ներկայացվեցին մագիստրոսական ծրագրի ընձեռած հնարավորությունները ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում-քննարկում «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա հանգամանորեն ներկայացրեց մագիստրոսական կրթական ծրագիրը՝ խոսելով ծրագրի շրջանակում ուսումնասիրվող դասընթացների, դասավանդող մասնագետների, ինչպես նաև կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին:
ԵՊՀ հետազոտողները՝ պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում կատարված փոփոխությունների մասին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022»-ի շրջանակում ԵՊՀ չորս հետազոտողներ ուսումնասիրություններ են կատարում ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թ․ և կամփոփվի 2024 թ. սեպտեմբերին։
«Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ». ԵՊՀ-ում կմեկնարկի նոր դասընթաց ԵՊՀ-ում էին «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները՝ ուսանողներին տեղեկացնելու կրթական նոր դասընթացի մեկնարկի, ընկերության գործունեության և առաքելության, աշխատանքի անցնելու հեռանկարների մասին:
Իրանագիտությունը զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոն այցելեցին Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի (ԻԻՀ) ներկայացուցիչները և հանդիպում ունեցան դասախոսական կազմի հետ՝ քննարկելով երկու կառույցների գործակցության հեռանկարներն ու ապագա ծրագրերը:
Կորեական մշակույթը՝ կորեերեն սովորողների մատուցմամբ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ժամանակ կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ։
«Քիմիայի մոլ» գիտության դպրոցը համախմբեց միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին ԵՊՀ-ում մեկնարկեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը, որի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականները հանդես եկան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական զեկույցներով և դասախոսություններով, ներկայացրին քիմիայի ոլորտի վերջին նվաճումները և դրանց կիրառման հնարավոր բնագավառները: