ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՓՄԱՆ «ԱՐՎԵՍՏԻՆ» ՏԻՐԱՊԵՏԵԼՆ Է. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՖԱՐՄ ԷՏԱԼՈՆ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն «Ֆարմ Էտալոն» դեղագործական ընկերություն:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում օրակարգային 8 և ընթացիկ հարցերով կայացել է ԳԽ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը:
ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)ԵՊՀ ընդունված առաջինկուրսեցիներին պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«PRINTeL» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «ERASMUS+»-ի «PRINTeL» նախագծի եզրափակիչ «Փոփոխություն լսարանում» վերտառությամբ տեղեկատվական առցանց համաժողովը սեպտեմբերի 29-ին ամփոփեց իր աշխատանքները:
ԱՊՀ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ 30-ամյակին նվիրված դասախոսություն, որին հաջորդած քննարկումը վերաբերում էր ԱՊՀ ձևավորման պատճառներին և հետխորհրդային տարածքում ունեցած դերին:
ԻՐԱՆՑԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽ ԳՈՅԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԴԵՍՊԱՆ ԱԲԲԱՍ ԲԱԴԱԽՇԱՆ ԶՈՀՈՒՐԻ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր հանդիպել է համալսարանականների հետ:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման երաշխավորված 29 թեմաներից 11-ը ներկայացված են ԵՊՀ-ից:
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ:
ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒԺՈՎ ՓՈՐՁՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ ԵՎ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչների հետ: