ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:
ԴՈՑԵՆՏ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և օդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանին 65-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով:
ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԵՊՀ-ն, Լիսաբոնի համալսարանի արվեստների և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, Հայկական վիրտուալ քոլեջը և Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը կնքել են քառակողմ համագործակցության հուշագիր՝ զարգացնելու համագործակցությունը և սահմանելու կողմերի գործնական շրջանակը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԽԱՐԻՍԽԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի սփյուռքահայ մեծատաղանդ գրող, հրապարակախոս, լրագրող, խմբագիր Հակոբ Կարապենցին նվիրված միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ու «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը:
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի արդյունավետության մասին պատմում են մասնակիցները՝ Անի Հակոբյանը և Արման Մարգարյանը:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Քաղաքական հոգեբանություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։