«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՇՎԵԴ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ՀԵՐԲԵՐԹ ՅԱԿՈԲՍՈՆԸ ԵՎ ՅԱՆԵՐԻԿ ԼՈՒՆԴՔՎԻՍՏԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դեկտեմբերի 5-ին դասախոսություններով հանդես են եկել Լինշոփինգի համալսարանի պրոֆեսորներ Հերբերթ Յակոբսոնը և Յաներիկ Լունդքվիստը:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ Մոսկվայում նոյեմբերի վերջին տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված Արաբագետների 14-րդ միջազգային գիտաժողովը:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՔ ԿԴՐՎԻ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ . ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ Մեդիազարգացման ֆրանսիական գործակալության (CFI) և «ESJ Pro» ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի կողմից իրականացվող «Թվային լրագրության դասավանդումը» թեմայով վերապատրաստման դասընթացի առթիվ այսօր ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սեդա Ստեփանյանը նոյեմբերի 26-29-ը մասնակցել է «Իրավաբանական կլինիկաներ. հայացք դեպի ապագան» խորագրով գիտաժողովին՝ ներկայացնելով կլինիկայի գործունեությունը և հետագա համագործակցության ակնկալիքները:
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ԳՄՕ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՉԱՐԻ՞Ք, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԳՁՕ-ի անվտանգ օգտագործման իրավական հիմնահարցերը» խորագրով կլոր սեղան-քննարկում:
«ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հանդիպում հայտնի փաստաբան, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԶԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 215-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նոյեմբերի 26-27-ը մասնակցել են Կազանի (մերձվոլգյան) դաշնային համալսարանի հիմնադրման 215-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: