«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ». ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ 2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոյսիկն է:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Այսօր մեկնարկեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների ուխտագնացությունը դեպի Արցախ: ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուխտագնացությունն Արցախում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտները դիպլոմներ ստացան:
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները:
«ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ պարգևների և հուշամեդալների արժանացած, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Կենսաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը ծնվել է Երևանում` մտավորականի ընտանիքում:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
«ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Հուլիսի 18-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացների փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցներն ու կամավորները վկայագրեր ստացան: