«ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի խորհրդի անդամները, դասախոսներ և ուսանողներ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018 Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ Այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրինա Գանուսը:
«PRINTeL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ 2018 թ.-ի հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։
«ՕՊՏԻԿԱՅԻ ԵՎ ՖՈՏՈՆԻԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ 3-րդ մասնաշենքի Կոնֆերենց դահլիճում ընթանում է «Օպտիկայի և ֆոտոնիկայի սահմանները» խորագրով կազմակերպված դպրոցի 4-րդ օրը:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԵՂՆ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆ 23-ամյա Վարդան Ալոյանն, ով պատրաստվում է առաջիկայում իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և մեկնել զինվորական ծառայության, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի սանը 2015 թ.-ից Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (Ցեռն) հետ համագործակցող «LHC»-ի դետեկտորից մեկի՝ «CMS» խմբի անդամ է:
«ՉՀԱՆՁՆՎԵԼ, ԼԻՆԵԼ ՄՈՏԻՎԱՑՎԱԾ, ՆՊԱՏԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ. ԱՅՍ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՍՆԵՆՔ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ ասպիրանտուրայում սովորող ուսանողներից շատերն առաջին կուրսից սկսած դասավանդում են իրենց մասնագիտությամբ: Ուսանողական սեղանից մինչև դասախոսական աշխատանքի առաջին փորձեր. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայի երրորդ կուրսի ուսանող Տիգրան Ղազարյանից փորձեցինք պարզել՝ ինչպես են անցնում դասավանդման առաջին քայլերը:
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՎԵՐՋ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՄՏԱԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ». ՏԱԹԵՎԻԿ ՉԱԼՅԱՆ Տաթևիկ Չալյանը կրթությունը ստացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: Այսօր նա սովորում է Իտալիայի Տրենտոյի համալսարանի ասպիրանտուրայում: Գերազանց ավարտելով ԵՊՀ-ն՝ Տաթևիկն այժմ ակտիվ գործունեություն է իրականացնում արտասահմանյան բուհում: Տրենտոյի համալսարանի ասպիրանտի հետ զրուցել ենք անցած ճանապարհի, այժմյան գործունեության և ԵՊՀ-ի մասին:
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ` 26.06.2018 Թ.-Ի «Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ 2018 թ.-ի հունիսի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել, որտեղ որպես կատարված փաստ են ներկայացվում մի շարք իրադարձություններ, որոնք իբրև տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Սուն Չժուանչժին: