ՏՎՅԱԼԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ Ysu.am կայքը հարցազրույց է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԵՊՀ շրջանավարտների մեծամասնությունը ավարտում է համալսարանը՝ մասնագիտական նոր որակներ ձեռք բերած: Մենք զրուցեցինք ԵՊՀ-ի 6 ֆակուլտետների՝ Արևելագիտության, Իրավագիտության, Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների, Մաթեմատիկայի և մեխանիկայի լավագույն շրջանավարտների հետ:
ՆԵՎԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ Այսօր ԵՊՀ կոնֆլիկտաբանության կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էին Նևադայի համալսարանի պրոֆեսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ Պերճ Բերբեյանը (Բերբերօղլին) և Նևադայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:
Ի ՊԱՏԱՍԽԱՆ LURER.COM ԿԱՅՔԻ 08.06.18 Թ. ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ. ԵՊՀ «ՀՅՈՒՐԵՐԻ ՏՈՒՆ» ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Lurer.com կայքը հրապարակել է հարցազրույց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, որը ԵՊՀ-ին մեղադրում է «Հյուրերի տուն» մասնաշենքը իբր շուկայական գնից անհամեմատ էժան վաճառելու մեջ: Շատ ցավալի է, որ լրատվամիջոցը երկրորդ կողմին չի դիմել պարզաբանման համար, քանի որ հրապարակվածը բացահայտ զրպարտություն է. «Հյուրերի տուն» մասնաշենքի վաճառքի գինը ԵՊՀ-ն չի որոշել:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան դահլիճում Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի պատվիրակության անդամները ներկայացրին մագիստրոսական մի շարք ծրագրեր:
«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ». ՊՈՒԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ». ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական էսքիզներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Մի հարացույցի տրոհո՞ւմ, թե՞ պահպանում. պարսկերենի և տաջիկերենի օրինակի վրա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էքս Մարսել համալսարանի իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆ. Հոմա Լեսան-Փեզեշքին:
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի: