ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, 32 կողմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է վերընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ ռադիոֆիզիկայի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ազգային, ՀՀ ինժեներական և Միջազգային ճարտարագիտական ակադեմիաների ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանին շնորհվել է «FOR USEFUL LABOUR» ոսկե մեդալ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ERASMUS+»-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱԲԱԹԻՆ Մայիսի 6-12-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն վարիչ Արմեն Թռչունյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանն այցելել են Գերմանիա:
ԵՊՀ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վերակառուցված մարզահամալիրը շահագործման հանձնվեց 2016 թ.-ի դեկտեմբերին: Շահագործումից հետո այն հանդես եկավ նոր որակով, նոր չափորոշիչներով: Մարզահամալիրի բաղկացուցիչ մասն է ժայռամագլցման հատուկ պատը, որը եզակի է տարածաշրջանում: ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և «Ապառաժ» ակումբի հիմնադիր նախագահ Սուրեն Սեպանյանի ջանքերի շնորհիվ ավելի քան հիսուն տարվա ընդմիջումից հետո անցկացվեց Հայաստանի ժայռամագլցման առաջնությունը, որին մասնակցեցին նաև համալասարանականները: Բոլորովին վերջերս մարզահամալիրը դարձավ սուսերամարտի եվրոպական առաջնության «թատերաբեմ»:
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ:
ԵՊՀ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը, նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: Այս տոնական օրվան ընդառաջ թանգարաններում այցելուների թիվը մեծապես ավելանում է:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը:
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում: