ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը հետազոտական թիմի հետ ուսումնասիրել է հասարակության ներսում մարդու արժևորման, ինչպես նաև տարբեր միջավայրերում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը։ Երկարատև ուսումնասիրության ընթացքում արձանագրած նոր արդյունքները ԵՊՀ դոցենտը ներկայացրել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կայացած Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովի («ECP21») ժամանակ:
Արտերկրում ստացած կրթության առանձնահատկությունները ԵՊՀ ուսանողի աչքերով ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Բաղիյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում։ Արսենը պատմել է արտերկրում ուսումնառությունը շարունակելու, ձեռք բերած նոր գիտելիքների և փորձառության, Երևանի պետական համալսարանի ընձեռած այս հնարավորության կարևորության մասին՝ իր դիտանկյունից ներկայացնելով երկու համալսարանների առանձնահատկությունները։
Պարգևատրում, գիտական կոչումների շնորհում և ընթացիկ աշխատանքների կազմակերպում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԽ հերթական նիստը, որի ժամանակ հաստատվեց ընթացիկ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, շնորհվեցին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ, փոփոխություններ արվեցին մշտական հանձնաժողովների կազմերում, հրատարակության երաշխավորվեցին մի շարք աշխատություններ, քննարկվեցին ընթացիկ հարցեր ու տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներ։
ԵՊՀ-ի և Նորվեգիայի Ստավանգերի համալսարանի միջև համագործակցությունը՝ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրով Երևանի պետական համալսարանի և Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) միջև կնքված պայմանագրի շրջանակում 2024-2025 ուստարվա սկզբին Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով հյուրընկալվեցին Ստավանգերի համալսարանում։
ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը համատեղ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների, ծրագրերի քննարկման ու իրականացման գործում, ինչպես նաև ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում դրանց կիրառման գործընթացներում, ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։
Երիտասարդությունը և ազատությունը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի գործակցության շրջանակում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Երիտասարդությունը և ազատությունը ուշխորհրդային Հայաստանում» խորագրով դասախոսություն։
ԵՊՀ թիմը՝ «ICPC World Finals 2024»-ի մասնակից Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ծրագրավորման միջազգային «ICPC» օլիմպիադայի 48-րդ եզրափակիչ փուլը: Մրցույթում ԵՊՀ թիմը լուծեց 5 խնդիր՝ գրավելով 76-րդ հորիզոնականը և լուծած խնդիրների քանակով գրանցելով 5-րդ արդյունքը։
ԵՊՀ-ն միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչներին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երգչախմբային հետազոտական շրջայցի («Study tour to Armenia for conductors and vocal leaders») բացման հանդիսավոր արարողությունը։ Շրջայցի նպատակն է ոլորտի 30 մասնագետներին, որոնք Հայաստան են ժամանել եվրոպական տարբեր երկրներից, ծանոթացնել հայկական երգչախմբային արվեստին և առհասարակ հայկական մշակույթին։
ԵՊՀ-ում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքներին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրյալ բանախոսներ:
Բացահայտելով մանրէների դերը մեր կյանքում․ աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված «Բացահայտելով մանրէների աշխարհը» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Ավագ դպրոցի աշակերտներն ու բակալավրիատի ուսանողները աշխատաժողովի շրջանակում ծանոթացան մանրէաբանության ոլորտի նորություններին, կատարեցին լաբորատոր գիտափորձեր։