«ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ... ». ՍԱԹԵՆԻԿ ՍԱՐՈՅԱՆ Սաթենիկ Սարոյանը 2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի` անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սիրելի աշխատանքն ու 3 երեխաների խնամքը հաջողությամբ կարողանում է համատեղել այնպես, որ ոչ մի կողմը չտուժի: Ստացել է նաև իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտացումը։ Դասավանդման հետ մեկտեղ զբաղվում է գիտությամբ. հեղինակ է մի շարք գիտական և մեթոդական հոդվածների:
«ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ Է, ՈՐՏԵՂ ՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՎՍԵՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ». ԴՈՒԽԻԿ ԱԼՈՅԱՆ Դուխիկ Ալոյանը 3 երեխաների մայր է: Նա համոզված է, որ կրթությունը դեպի հաջողություն տանող ուղին է: Դուխիկը որոշել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել դպրոցում, որ փոխանցի իր գիտելիքները եկող սերնդին:
«ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ». ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթն օրերս այցելել էր ԵՊՀ և հանդիպել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու համագործակցության նոր կամուրջներ կառուցելու ուղիները, որոնք երկու ժողովուրդների կրթական ու գիտական հաղորդակցությունն էլ ավելի արդյունավետ կդարձնեն: Դեսպանը զբաղվում է մանկավարժական ու գիտահետազոտական գործունեությամբ: ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր է: Ջորջ Ա. Սաիդ-Զամիթի հետ խոսել ենք երկկողմ համագործակցության հեռանկարների և առաջիկա ծրագրերի մասին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵՅԻ ՍՈՒՇԵՆՑՈՎԻ ՀԵՏ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Անդրեյ Սուշենցովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների միջև: Բանախոսը ներկայացրեց «Россия -Запад: точка мировой бифуркации» թեման:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2022»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ Երևանի պետական համալսարանը շարունակում է դպրոցականների համար կազմակերպել արդեն ավանդույթ դարձած օլիմպիադան, որին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից հայտագրվել էր 1965 աշակերտ:
«ԵԹԵ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՉԳՈՐԾԵՆՔ, ԱՌԱՋ ԳՆԱԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱ». ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ:
«ԿՐԹՎԵԼԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՓՈՓՈԽՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՍԿՍՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԸՆԿԱԼԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ 39-ամյա Անի Դարբինյանը 10 և 13 տարեկան տղաների մայր է: Կարևորելով կնոջ կրթության դերն ու նշանակությունը մարդու և պետականաշինության գործում՝ ընդունվել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Այժմ Անին սովորում է չորրորդ կուրսում:
ՁԻԱՀ–ԻՑ ՄԻՆՉԵՎ COVID. ԷԼ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԳՈԼԻՍԸ ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Մարգոլիսի դասախոսությանը ներկա էր ֆակուլտետի ուսանողական և դասախոսական կազմը:
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷԻՆ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը ուսանողների հետ այցելել է Աբովյանի թիվ 1, 4, 6 ավագ դպրոցներ և կրթահամալիր՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՅՈՒՐՆ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՈՆԻԴ ՄԱՐԳՈԼԻՍԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Մարգոլիսին: Պրոֆեսորը ծանոթացավ լաբորատորիաներին, այնտեղ տարվող գիտական աշխատանքներին, հանդիպեց ֆակուլտետի գիտաշխատողների և դասախոսների հետ: